|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանի տեղեկատվական դաշտում հետևյալ միտքն է պտտվում. «Հայաստանը միակողմանի պարտավորություն է վերցրել գրավոր ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը և «անկլավները»»: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Ուրեմն` ինչ է նշանակում «միակողմանի պարտավորություն վերցնել»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի և այն, ինչ քննարկվել է Գրանադայում, բացարձակապես Ադրբեջանը իրեն պարտավորված չի զգում, բայց քանի որ Հայաստանը ներկայացնողը գրավոր միակողմանի պարտավորություն է ստանձնել, ապա Ալիեւը անընդհատ այդ հանգամանքը դնելու է սեղանին, և դա այլևս ո'չ թե փոխզիջում է, այլ կատարված փաստ, որի շուրջ թշնամին այլեւս չի խոսի, փոխարենը նոր պահանջներ, նոր փաստարկներ և այլն։
Ահա' օրվա արդյունքները...»,-գրել է քաղաքագետը։