|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախի Հանրապետությունը, ռմբակոծությունը չդադարեց մինչեւ սեպտեմբերի 20-ը եւ դադարեց միայն այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի պայմաններն ու զենքերը վայր դրել։
Այդ դրամատիկ ու հայ ժողովրդի համար ճակատագրական իրադարձությունների ֆոնին սեպտեմբերի 20-ին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը զբաղված է եղել մեկ այլ՝ արդեն «համամարդկային նշանակության» միջոցառմամբ՝ Նիկոլ Փաշինյանի անվան «վարչապետի գավաթ» խճողավազքի մրցաշարի կազմակերպման աշխատանքներով։ Մասնավորապես, այդ օրը ԿԳՄՍՆ-ն պայմանագիր է կնքել ընկերություններից մեկի հետ ու փոխանցել 39 մլն 656 հազար դրամ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում