|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական օդուժը ռմբակոծել է Իրաքի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալների ռազմակայանները. տեղեկացնում է mignews.com-ը:
Թուրքական գլխավոր շտաբը գործողության մանրամասները եւ արդյունքները դեռ չի հրապարակել, միայն նշել է, թե հիմնական գործողությունն իրականացվում է Թուրքիայի տարածքում:
Ռազմական փորձագետների կարծիքով` անհրաժեշտ է ոչնչացնել զինյալների հիմնական ճամբարները Զապ եւ Հաքուրք շրջաններում, որոնք գտնվում են Թուրքիայի սահմանից 20-30 կմ հեռու: «Գործողությանը մասնակցում է 22 գումարտակ` մոտ 10-12 հազար զինծառայող: Այդ թվաքանակը վատ չէ ցամաքային գործողության համար, սակայն վերջնական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է 50 հազարանոց զորք»,- ասել է թուրք պաշտոնաթող գեներալներից մեկը: