|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, որին պետք է միանա նաև շրջանների բնակչությունը և հարցն այս կենտրոնում է լուծվելու:Այս մասին Հանրապետության հրապարակում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Մենք 5 հոգով կազմեցինք «Ազգային կոմիտե», որի կազմում է Հայկ Մամիջանյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և ես: Մենք պետք է հարցի լուծում տանք հնարավորինս լեգիտիմ կերպով և մեզ համար մեծ նշանակություն ունեն այն գործընկերները, որոնք գտնվում են ԱԺ-ում, բայց հնարավորինս շուտ պետք է սկսել անհնազանդության ակցիաները: Վաղը՝ 11:00-ին այստեղ կայանալու է Կառավարության նիստ, բայց մենք ժամը 10:00-ին շրջափակելու ենք Կառավարության շենքը»,- ասաց Վազգեն Մանուկյանը: