|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանական է որակել։ Նա խնդրի վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Արցախի դեմ ագրեսիան պետք է դադարեցնել։ Չնայած միջազգային հանրության մոբիլիզացիային՝ Ադրբեջանն իրագործում է Արցախի հայերի դեմ իր ծրագիրը։ Ցեղասպանական գործընթաց է իրականացվում», – գրել է նա։
Իդալգոն նաև դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հանդիպում անցկացնի։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ըստ ՄԱԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկում կանցկացնի սեպտեմբերի 21-ին։
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։