|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենը երեկ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողով է ներկայացրել հատկացումների օրենքում փոփոխության նախագիծ, որը պետք է քննարկվի այսօր. «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Նախագիծը փորձում է արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Ըստ դրա, Հատկացումների օրենքով տրամադրվող միջոցները չպետք է օգտագործվեն կամ պարտադիր չպետք է լինեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու հարցում: Նախագծին դեմ են ամերիկահայ կազմակերպությունները: Ամերիկայի հայկական համագումարն ու Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբը կոչ են անում ամերիկահայությանը կապ հաստատել իրենց ընտրատարածքների կոնգրեսականների գրասենյակների հետ և հորդորել օրենսդիրներին դեմ քվեարկել Քոհենի նախագծին:
Այսօր նախատեսված էր ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիեռի փոփոխության նախագծի շուրջ քննարկումն ու քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում: Սփիեռի փոփոխության նախագիծն առաջարկում է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար։