|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին:
Դեսպանը շնորհավորել է Բրեդ Շերմանին վերընտրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնեց հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված կոնգրեսականի ջանքերի համար:
Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ու միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից ընտրությունների ընթացքի վերաբերյալ հնչեցրած դրական գնահատականներն ու զեկույցները:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր և ընդգծել ԱՄՆ Կոնգրեսի դերակատարությունը միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման հարցում: Կոնգրեսական Շերմանը վերահաստատել է իր պատրաստակամությունը` որպես Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Կոնգրեսում շարունակելու քայլերը` ի նպաստ հայ-ամերիկյան գործակցության շրջանակի հարցերի առաջմղման: