|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Բելգրադում ջախջախել է ադրբեջանցուն։ Մասնավորապես՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևից՝ 8-6։