|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ավարտվեց Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում ընթացող՝ աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիա-Հայաստան հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը պարզապես ջախջախեց Դանիայի ընտրանուն: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստները առաջին խաղակեսում մրցակցին հաղթել էին 0:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում՝ անհնար թվացող հաղթանակը էլ ավելի ամրագրվեց Յուրա Մովսիսյանի դուբլի և Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հրաշալի գոլերի շնորհիվ: Հատկապես փայլուն խաղ ցուցադրեցին Հայաստանի ընտրանու պաշտպանները:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը հավաքեց 6 միավոր և հավասարվեց դանիացիներին: Իտալիան ունի 14 միավոր, Բուլղարիան՝ 10, Չեխիան՝ 9, իսկ Մալթան՝ 3 միավոր: