Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Մի ամբողջ կյանք առաջ հայ ժողովուրդը որոշում կայացրեց՝ հռչակեց Արցախի Հանրապետություն: Հազարավոր քաջորդիներ գիտակցաբար նահատակվեցին, բայց ՈՐՈՇՈւՄԸ, Արցախի Հանրապետություն ունենալու, ՉՓՈԽՎԵՑ:
Այսօր հայ ժողովրդից 120000-ին ադրբեջանն ու նրան աջակցող չհայ մի հանցավոր խմբակ ընտրության առջև են կանգնեցրել կուշտ լինել ու չունենալ Արցախի Հանրապետություն կամ՝ սոված և ունենալ Արցախի Հանրապետություն: ՄԵՆՔ ՉԵՆՔ ԸՆԴՈւՆՈւՄ ԴՐԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԸ: Դեռ զուռնա դհոլով, մանուկների զրնգուն ծիծաղով, մեր բազմահազար նահատակված քաջորդիների երկնային հայացքի ներքո նշելու ենք Արցախի Հանրապետության տոնը...
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆԸ ՀԱՅԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ Է...»։