|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Коммерсантъ-ին տված հարցազրույցում անդրադարձել է նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքմանը:
«Մենք մեր հարևաններին ու դաշնակիցներին վերաբերվում ենք որպես կյանքի ու արտաքին քաղաքականության վերաբերյալ սեփական հայացքներ ունեցող մարդկանց: Մեր հարևաններն ինքնիշխան պետություններ են, և դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակում մեր դաշնակիցներին: Հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում նրանք զարգացնում են բազմավեկտոր շփումներ, դա միանգամայն բնական է 21-րդ դարում: Մենք երբեք մեր հարևաններին ու դաշնակիցներին ընտրության առաջ չենք կանգնեցրել... Սակայն մենք իրավունք ունենք դաշնակցային հարաբերությունների առաջնահերթության հույս ունենալու»,- ասել է նա: