|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Օգոստոսի 29-ին Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում հայությունն արգելափակել էր թուրքական բեռնատարների տեղաշարժը: Լիբանանահայությունն իր զայրույթն է արտահայտել ընդդեմ թուրք-ադրբեջանական ցեղասպանական գործողության, ինչի պատճառով շրջափակված է Արցախն ու արգելված հայկական բոռնատարների մուտքն այնտեղ:
Նույն օրը Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի է ունեցել դաշնակցական երիտասարդների բողոքի ցույցը, որտեղ կարգախոսներով, ցուցապաստառներով ու վանկարկումներով բարձրաձայնվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությունը:
Ցույցի մասնակիցները կարմիր գույնով ներկել են դեսպանատան գլխավոր մուտքի պատը, իբրև Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականության խորհրդանիշ: