|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սույն թվականի օգոստոսի 11-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։
Նիստին քննարկվել է Երևան քաղաքի ավագանու գալիք ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցության հարցը։ ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և ուժերը կենտրոնացնել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված աղետալի անվտանգային վիճակի հաղթահարմանն ուղղված ներքաղաքական և միջազգային աշխատանքների իրականացման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։
Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը, միջազգային, ներքաղաքական և ներկուսակցական մի շարք հարցեր։