|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայ երիտասարդին փորձում են անտարբեր դարձնել եւ կտրել հայրենիքի հոգսերից եւ հայրենիքի համար պայքարելու սրբազան գործից, դարձնել սպառողական հասարակություն, որին հետաքրքրում է միայն իր անձնական կյանքը»,-այս մասին ՀՅԴ Հայաստանի Երիտասրդական միության բանակավայր այցի ընթացքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանը շեշտեց՝ իրենց խնդիրն է առաջիկա պրոցեսներին ամեն կերպ ներգրավել երիտասարդներին։
Հարցին, թե արդյո՞ք գործընթացներ են լինելու, Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ հանրությունը երկար չի սպասի։ «Պետք է լինել ավելի վճռական, ավելի կտրուկ․ նորություններ կտեսնեք»,- ընդգծեց Սաղաթելյանն ու առանց փակագծեր բացելու վերահաստատեց՝ պետք է հասնեն իշխանափոխության, առանց դրա որեւէ հարց հնարավոր չէ լուծել։ «Ձեզ շատ սպասեցնել չենք տա»,- եզրափակեց Սաղաթելյանը։