|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հերթական անգամ Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել շիրակցի գերեվարված տղաների հարազատները ․
«Ասում են բանակցություններ կան, գործընթացներ կան, բայց փաստացի մենք ոչ մի արդյունք չենք տեսնում։ Իմ եղբայրը դեռ տուն չի եկել ։ Էսօր, վաղը, մյուս շաբաթ, ամսվա վերջ, էդպես շարունակ արդեն մեկ տարի 2 ամիս է անհույս չգիտենք, թե ինչ անենք։ Եկել ենք հասկանալու թե ինչի սպասենք, ինչ սպասումներ ունենանք»,-լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարվածներից մեկի եղբայրը։
Նա նաև նշեց, որ ամիսը մեկ անգամ մեկ զանգով, մեկ նամակով և մեկ տեսագրությամբ փոխանակվելու հնարավրություն է ընձեռվում՝ «Կարմիր խաչ»-ի միջոցով։