|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մամուլում հրապարակվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին յոթնյակը։
Ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը, երկրորդ տեղում Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն է։ Վեցերորդ համարի ներքո էլ հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Խաչատրյանն ակտիվ աշխատանքներ է տանում ուսումնական հաստատություններում, որպեսզի Երևանի դպրոցների աշխատակիցները քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Մեզ ահազանգած ուսուցիչներից մեկն ասաց, որ իրեն և մյուս ուսուցիչներին տնօրենն ասել է անպայման մասնակցել ընտրություններին և հորդորել՝ քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին։ Ուսուցիչը խոստացավ մեզ նաև տրամադրել տնօրենի հետ ունեցած խոսակցության ձայնագրությունը։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Մարգարիտ Խաչատրյանի հետ, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։