|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պատրաստվում է առաջիկա օրերին քարոզչություն իրականացնել քաղաքի մանկապարտեզներում, դպրոցներում, որպեսզի այդ հաստատաությունների աշխատակիցները ընտրեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադին։
Ես գլխավորում եմ Համբարձումյանի նախընտրական շտաբը եւ բնականաբար, մանկապարտեզներում, դպրոցներում աշխատակիցների հետ պետք է իրականացնեմ քարոզարշավ եւ համոզեմ, որ ընտրեն Արկադի Համբարձումյանին։ Եվ համոզված եմ՝ այդպես էլ կանեն։ Եթե դուք դա համարում եք վարչական ռեսուրսի կիրառում, ես դա այդպես չեմ համարում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքապետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: