|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը: Այս դեպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխվող մարդու:
Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրավազորության ճանաչման «բարիքները»: Այսքան զգուշացնում էինք այս փորձանքների մասին բացառապես փաստերով:
Ինչպե՞ս են մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանիքները պաշտպանվելու այս փորձանքներից ու այս հանցանքներից:
Բա ու՞ր են մեդիատեռորի մեջ մեղադրողներն ու կեղծ խաղաղասերները, հանուն պաշտոնի Ադրբեջանի խախտումները թաքցնողները. բան չկա՞ ասելու այս իրավիճակներում:
Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ