|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Փաստացի արձանագրվեց, որ Ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Այսինքն, երեկվանից տարածվող պաշտոնական հերքումներն առ այն, որ Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում Ադրբեջանի զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել պետական մակարդակով իրականացվող մեդիատեռորի և պաշտոնական ապատեղեկատվության տարածման հերթական դասագրքային օրինակն էին։
Վերջին երեք տարիների ընթացքում պետական մակարդակով ստի և կեղծիքի տարածումը քայքայել են հայ ժողովրդի դիմադրողականությունը, կործանել Արցախը և վտանգել Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Հայաստանում առաջնահերթ օրենսդրական նախաձեռնություններից պետք է լինի բարձրաստիճան պաշտոնական անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով սուտ տեղեկատվության տարածման քրեականացումը։
Այլ եղանակով հնարավոր չէ վերականգնել վստահությունը պետական ինստիտուտների և պաշտոնական տեղեկատվության նկատմամբ»,- գրել է նա։