|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զիմբաբվեի իր գործընկեր Էմերսոն Մնանգագվային ուղղաթիռ է նվիրել, հաղորդում է աֆրիկյան երկրի տեղեկատվության նախարարությունը:
Պուտինը և Մնանգագվան հինգշաբթի հանդիպում են անցկացրել Սանկտ Պետերբուրգում կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակներում:
«Նորին գերազանցություն նախագահ Պուտինը նվիրել է նորին գերազանցություն նախագահին․.. նախագահական ուղղաթիռ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուղղաթիռը շուտով կտեղափոխվի երկիր:
«Ռուսաստան - Աֆրիկա» երկրորդ գագաթաժողովն ու տնտեսական ֆորումը տեղի է ունենում հուլիսի 27-28-ը: ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես միջոցառման տեղեկատվական գործընկեր: