|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մի քանի հազար բրիտանացի ռենտգենոլոգներ և ռադիոլոգներ երեքշաբթի երկօրյա գործադուլ են սկսել իրենց աշխատավարձը բարձրացնելու պահանջով։ Ավելի վաղ նրանց միավորող արհմիությունը մերժել էր բժշկական աշխատողների աշխատավարձը 5%-ով բարձրացնելու կառավարության առաջարկը։
Ինչպես տեղեկացվում է արհմիության կայքում, գործադուլին մասնակցում են Առողջապահության ազգային համակարգի (ԱԱՀ) 37 տրեստի աշխատակիցներ, որոնք ներկայացնում են Անգլիայի մոտ հարյուր հիվանդանոց, ներառյալ՝ Լոնդոնի, Լիվերպուլի և Բրիստոլի խոշորագույն հիվանդանոցները։
Բրիտանիայի բժիշկները, ներառյալ շտապօգնության աշխատակիցները և բժիշկ-ինտերնները, գործադուլներ են անում վերջին տարվա ողջ ընթացքում՝ արժեզրկման ռեկորդային բարձր մակարդակի պայմաններում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում պահանջելով։ Արդյունքում պլանային բժշկական ծառայություններ ստանալու հերթը Բրիտանիայում հասել է ռեկորդային ցուցանիշի։ Հուլիսի 13-ին հրապարակված վիճակագրությամբ, իր հերթին է սպասում գրեթե 7,5 մլն մարդ։