|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր առավոտից Երեւանի բնակիչների համար աշխատանքի հասնելն իսկական փորձություն է դարձել: Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններ սպասարկող երթուղայիններ գործադուլ են հայտարարել: Հրաժարվում են աշխատել` պատճառաբանելով ավտոգազի թանկացումը:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ շաբաթվա ընթացքում գազալցակայաններում գազը թանկացել էր մինչև 30 տոկոսով` 170 դրամի փոխարեն դառնալով 230 դրամ:
Օգտվելով առիթից` որոշ տաքսիներ որոշել են աստղաբաշխական թվեր աշխատել եւ մարդկանց աշխատանքի հասցնում են ավելի թանկ գնով, քան առաջ էր: Նրանք եւս պատճառաբանում են թանկացած ավտոգազը: