|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«3 տարի առաջ այս օրերին, Տավուշի ուղղությամբ տեղային մարտեր էին ընթանում, որի ժամանակ, 3-րդ բանակային կորպուսը` գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում նման դեպքերում փաշինյանական բռնատիրական Հայաստանում:
Այո´, նախ զինված ուժերի շարքերից հեռացվեց արդյունավետ մարտ վարած ու հաջողություն ապահոված ուժերի հրամանատարը, ապա հայտնվեց բանտում:
Այս իշխանությունը հաղթանակ տանող, պայքարող, կռիվ տվող մարդկանց նկատմամբ հատուկ ատելություն ունի, որի հետևանքը կալանավայրերում շինծու գործերով հայտնված քաղաքական գործիչներն ու զինվորականներն են»։