|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 31 ուսումնասիրություն եւ 201 մշտադիտարկում կատարած ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ 2022 թվականի պետական բյուջեով իրականացվող երեք միջոցառումների ծախսերը կազմել են 774 մլն դրամ։ Իսկ որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես:
Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով պետական բյուջեից տրվել է 752 մլն դրամ։ «Պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով ծառայությանը հատկացվել է 16 մլն դրամ, ծախսը կազմել է 15,7 մլն դրամ, ապահովվել է 97,8 տոկոս կատարողական, ընդ որում՝ 2022 թվականին ՊՎԾ-ն հիմնականում ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ է իրականացրել։
Իսկ թե դրանք ինչ արդյունք են տվել, որքանով են բարձրացրել պետական կառավարման արդյունավետությունը, դժվար է ասել։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում