|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հ1 ԿՈՉՎՈՂ ԿԱՆԱԼԻԶԱՑԻԱ
Երեկ հեռուստաալիքները փոխելիս, նորից տեսա, որ Հ1 կոչվող կանալիզացիայով խոսում-քննարկում են Արցախի հարցը , Պետրոս Ղազարյանն ու Թաթուլ Հակոբյանը։ Նրանք , իբր քննարկում էին «Հայաքվե» նախաձեռնությունը։ Եվ ի՞նչ․․․Ըստ այս ․․․, չգիտեմ ինչ խոսք ասել, քանի որ նախաձեռնության նպատակն է Արցախի Ադրբեջանի կազմում լինելու բացառումը, ապա նրանք նոր պատերազմ են հրահրում։ Եվ լուրջ դեմքերով շարունակում, ասելով, «չէ՞ որ արևմուտքն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք»։Այս անգամ, այլևս չդիմացա և անցա այդ կանալիզացիայի վրայով։ Բնականաբար, նրանք համաձայն են նաև Սյունիքի հանձմանը․․․բա հո պատերազմ չենք հրահրելու՞։
Հիմա հարց․
-Հնարավո՞ր է, արդյոք, երկու թշնամի, պատերազմող երկրներից մեկի պետական հեռուստաալիքով քարոզվի թշնամու թեզերը և կոչ անի իր երկրի քաղաքացիներին, հանձնվել թշնամուն, ցեղասպանության ճակատագրին թողնել հայրենակիցներին և հանձնել հայրենիքը։
Այո՛, այդ երկրի անունը՝ Հայաստան է»։