|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաց-ռուսական սահմանով երթեւեկությունն ընթանում է բնականոն հունով, մեքենաների կուտակումներ չկան. շաբաթ օրը հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից։
«Կազբեգի-Վերին Լարս անցակետի մոտ սահմանի երկու կողմից ավտոմեքենաների երթևեկության աճ չկա: Վրաստանի ՆԳՆ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։
Նշվում է, որ այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա։