|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն 3 ամիս է` անազատության մեջ է:
Երկիրը սակարկման հանածների գլխավոր նպատակը ցույց տալն է, որ իրենց դեմ դուրս եկողների նկատմամբ պատրաստ են ամենաանբարոյական քայլերի գնալ:
Խաչատուրովի միակ «հանցանքն» այն է, որ նա իր դիրքորոշումները ոչ միայն չի թաքցնում, այլ դրանք հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանում է:
Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև իշխանության հետ գործարքի չի գնացել, երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել, ավելին` հրապարակային «ատամ է ցույց տվել» ու պայքարել:
Գեներալը փակի տակ է, որովհետև դիմադրության ցանկացած օջախ այս իշխանության համար սպառնալիք է և դրա դեմ բոլոր միջոցներով աշխատում են` ճնշումներով, աշխատանքից ազատելով, վարկաբեկելով, սպառնալով կամ պարզապես ազատությունից զրկելով»: