|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը:
Իշխանությունը մեկ հարցում հետևողական է` համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, ովքեր առանց երկար մտածելու, վերևից իջնող, քաղաքական որոշումներ կկայացնեն` անկախ այն հանգամանքից, թե դա ինչ գին կունենա համակարգի ու երկրի համար:
Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի, նա ու իր ընտանիքը վաղուց են ապացուցել, որ ունեն հստակ սկզբունքներ ու հենց դրանով են առաջնորդվում:
Այսօր միայն իշխանության համար է պայքարը հանուն իշխելու ու դրանից բխող հնարավորություններից օգտվելու համար և նրանք դժվար էլ գիտակցեն, որ երկրում կան ուժեր, խմբեր, գործիչներ կամ պարզապես անհատներ, որոնց համար հայրենիքը, ազգային արժեքները թանկ են ամեն տեսակի պաշտոնից ու իշխանությունից»: