|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առցանց քննարկում են ունեցել Ամերիկայի հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունների հետևանքով Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունների կողմից տարվող փաստահավաք աշխատանքները, ինչպես նաև տեղեկություններ՝ շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված հումանիտար ծանր պայմանների և առկա խնդիրների վերաբերյալ միջազգային հարթակներում տարվող աշխատանքների վերաբերյալ։
Ամերիկայի հայ իրավաբանական միության ներկայացուցիչները իրենց հերթին ներկայացրել են Միության կողմից տարվող աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանն ու միջազգային ներգրավվածության ապահովմանը։
Փոխադարձ շեշտվել է մարդու իրավունքների պաշտպանության իրավական գործիքակազմերի կիրառման և այդ հարցում արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։