|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդավարության շղարշ ստեղծելու համար պարբերաբար հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրա մաս կազմող արտախորհրդարանական ուժերը դժգոհ են այդ ֆորմատից, ասում են, որ հանդիպումները ձեւական բնույթ են կրում. Փաշինյանը հանդիպում, լսում է իրենց, լուսանկարվում, բայց իրականում հանդիպումները ոչինչ չեն փոխում, առաջարկներն էլ օդում են մնում: Իրականում Փաշինյանն իրենց ասածները հաշվի չի առնում, անում է այն, ինչ ուզում է:
Արտախորհրդարանական ուժերի մեծ մասն այս պատճառով այլեւս չի ցանկանում մասնակցել այդ հանդիպումներին, քանի որ գիտակցում են՝ այդ հանդիպումները զուտ ձեւական բնույթ ունեն. միայն Փաշինյանն է այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն ստեղծում, հանդիպումները ուրիշ ոչ մեկին ոչինչ չեն տալիս:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում