|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը տնտեսական աճի ամենաբարձր տեմպն ունի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում։
Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բավականին հաջող է ընթանում և շեշտել դրանում Հայաստանի դերը։ Նա նշել է, որ Հայաստանն այդ համագործակցության գլխավոր շահառուն է և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե որքան է կազմել Հայաստանի ՀՆԱ-ի աճը։
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ անցած տարի երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 12․6, իսկ այս տարի՝ 12․1 տոկոս։ «ՀՆԱ-ի 12․1 տոկոսը աճը, իհարկե, լուրջ թիվ է, շատ լուրջ թիվ»,- նշել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Միության անդամ բոլոր երկրների հետ համագործակցությունը։