կարևոր
3820 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-20 19:44
Քաղաքական

Սոնային կյանքից խլածն ազատության մեջ է, իսկ այսօր ազատությունից զրկում են հերոսի մորը․ Լիլիթ Գալստյան

Հայրենիքի ապագան խոշտանգելու իրավիճակ է Հայաստանում։ Այդ մասին Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի կալանավորմանը։

«Սա ոչ բարոյական վճիռ էր։ Նույնիսկ ապացուցելու կարիք չկա, թե այս վճիռն ում էր ուղղված։ Գայանեի դեմքով Հայաստանում դատվում է մարդկային խիղճը։ Այս ինստիտուտներով Հայաստանից ոչ մի սպասլիք չունենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝  սա հասարակությանը մեկ անգամ ևս ահաբեկելու, վախեցնելու փորձ էր։ 

«2 մարդու կյանք խլածն ազատության մեջ է և այսօր ազատությունից զրկում են հերոսի մորը։ Սոնայի մահվան ելքով վրաերթի մեղավորները միգուցե հիմա էլ վայելում են կյանքը, իսկ դատական համակարգը անազատության մատնեց հերոսի մորը։ Սա անբորայականություն է»,- ասաց պատգամավորը։