|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի կողմից առաջադրված նախագահի թեկնածու, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում գրառում է արել՝ դիմելով ժողովրդին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Սիրելի ժողովուրդ, երեկվանից անդադար աշխատում ենք։ Հուսահատության մեջ չընկնեք։ Ես անսասան եմ մնալու։ Ձեզ ասելու եմ այն ամենի մասին, ինչ կատարվել է։
Այնուհետև ոտքի կկանգնենք և միասնաբար կհաղթենք այս ընտրություններում։ Ամենավերջում լինելու է այնպես, ինչպես կասի մեր ազգը»,–գրել է ընդդիմադիր թեկնածուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ի համապետական ընտրության արդյունքներով նախագահի թեկնածուներից ո՛չ Քեմալ Քըլըչդարօղլուին, ո՛չ էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվել ստանալ 50%+1 քվե, ինչի արդյունքում նախագահական ընտրությունները տեղափոխվել են 2-րդ փուլ, որը կլինի մայիսի 28-ին։