կարևոր
3781 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-13 13:24
Քաղաքական

Մայիսի 12․ ազգային խայտառակության օրը. Արթուր Խաչատրյան

Մայիսի 12․ ազգային խայտառակության օրը. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մայիսի 12․ ազգային խայտառակության օրը

Նոյեմբերի 9-ը մեր նորագույն պատմության թերևս ամենաողբերգական օրն է։ Հայաստանի թավշյա իշխանությունները ծնկեցին արևելյան սուլթանի առջև և անձնատվության (կապիտույացիայի) հայտարարություն ստորագրեցին։ Փաշինյանը զենքը խոնարհեց Ալիևի առաջ հայտարարելով, որ դրանով փրկեց 20-35,000 զինվորականի։

Նոյեմբերի 9-ից հետո զգուշացնում էինք, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, թոկից փախած շունը շարունակելու է բզկտել մեր հայրենիքը, եթե մռթին քարով չխփես։ Նոյեմբերի 9-ից հետո ընկան Խծաբերդն ու Հին Թաղերը։ Բայց, թուրքը չսահմանափակվեց միայն Արցախի Հանրապետությամբ։ Առանց մեկ կրակոցի տիրացավ Գորիս-Կապան ճանապարհի Շուռնուխի հատվածին։ Բայց դա միայն սկիզբն էր։

Մայիսի 12-ին, երկու տարի առաջ ճիշտ այս օրը, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրքի հարձակումից մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանները հրաշալի կահավորված և պաշտպանված են։ Բայց, թուրքերը զավթած Քարվաճառից ու Քաշաթաղից մխրճվեցին Հայաստանի Հանրապետության տարածք և առաջ շարժվեցին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի և Սյունիքի մարզի Սև լճի ուղղությամբ։ Ունեցանք զոհեր, գերիներ,  ու տարածքային կորուստները։ Թուրքը Հայաստանից հող զավթեց։ Փաշինյանը հայտարարեց․ «Հո՞ Սև լճի 30-ի համար կռիվ չենք անելու»։ Չարեցին։ Թուրքերը հետո հարձակվեցին Ներքին Հանդի վրա, Ջերմուկի ու Իշխանասարի, Տեղի վրա։

Այսօր թուրքը Հայաստանից մոտ 150 քառակուսի կիլոմետր է զավթել, հրաժարվում է դուրս գալ մեր երկրից։ Իսկ այս ամենը սկսվեց երկու տարի առաջ՝ մայիսի 12-ին՝ ազգային խայտառակության օրը․․․»: