|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը համակարգը լցրել է իր հավատարիմներով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Գրիգորյանը, որը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետն է, 2002-2009 թթ. աշխատել է Երեւան քաղաքի վարչության Շահումյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։
Նկատենք, որ այդ ժամանակ Սասուն Խաչատրյանը եղել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ, հետագայում՝ դատախազ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Այս տարվա փետրվարի 17-ին նրա տեղակալ նշանակվեց Արտակ Պողոսյանը, որի մտերիմ կապը եւս գալիս է շատ խորքից։ Պողոսյանը 2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր է եղել եւ հետագայում նույն բաժնում այլ պաշտոններ է զբաղեցրել։
Ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ օպերատիվ հետախուզության վարչության գրեթե բոլոր օպերները Մալաթիայի բաժնի աշխատակիցներ են, որտեղ էլ նախկինում աշխատել է Սասուն Խաչատրյանը։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում