|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախարար նշանակվելուց հետո համակարգը լցրել է հարազատներով:
Թերթը տեղեկացել է, որ Ասատրյանի աները՝ Լևոն Պետրոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետի պաշտոնն է զբաղեցնում: Պետրոսյանը, իր թիկունքն ամուր համարելով, բավական կոշտ մեթոդներով է աշխատում՝ հարուցելով աշխատակազմի դժզոհությունը: Արտեմ Ասատրյանի կնոջ քույրը՝ Պերճուհի Պետրոսյանն էլ կենսաթոշակային համակարգի իրազեկման և հանրային իրազեկման կենտրոնում է աշխատում:
«Ինչո՞ւ եք Ձեզ շրջապատել բարեկամներով»,- «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մի պահ շփոթվել, այնուհետև պատասխանել է. «Իրականում նման բան չկա»: Մինչդեռ փաստերն այլ իրողության մասին են վկայում, նշում է թերթը: