|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի Ազատության հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հանդես է եկել առաջարկով՝ զանգել Արցախցի ծանոթներին ու ասել, որ նրանք մենակ չեն թշնամու դեմ պայքարում, որ Արցախի ապաշրջափակման ոտքի է կանգնում ամբողջ հայությունը։
Իշխանյանը զանգել է Արցախ ու զրուցել երիտասարդ բանաստեղծուհի Նանար Պողոսյանի հետ, ներկայացրել Երևանում կազմակերպվող նախաձեռնության նպատակն ու պահանջները՝ շեշտելով, որ քանի դեռ կա միասնական պայքար հանուն Արցախի, թշնամու նպատակները ձախողվելու են։
Արցախի ապաշրջափակման և ինքնորոշման համար կազմակերպված հանրահավաք կլինի նաև այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 18։30-ին, Երևանի Ազատության հրապարակում։