|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վայոց ձորի և Տավուշի մարզեր։
Մայիսի 6-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանն այցելել են Վայոց ձորի և Տավուշի մարզեր, որտեղ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։
Վայոց ձոր կատարած այցի ընթացքում Գեղամ Մանուկյանը և Մհեր Սահակյանը երկրում ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ առանձնազրույցներ և քննարկումներ են ունեցել Ջերմուկ և Վայք համայնքների բնակիչների հետ։
Խմբակցության մի խումբ պատգամավորներ նույն ժամանակահատվածում այցելել են Տավուշի մարզ։ Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, Արգիշտի Գևորգյանը և Քրիստինե Վարդանյանը այցելել են Նոյեմբերյան խոշորացված համայնքի գյուղեր, որտեղ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել համայնքների բնակիչների հետ։
Մարզային այցելությունները կրելու են շարունակական բնույթ։