|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շարունակվում են ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները։
Ապրիլի 29-ին Շիրակի մարզ էին այցելել ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Արթուր Խաչատրյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամ Հակոբ Մաթիլյանը։ Պատգամավորներն այցելեցին Թավշուտ, Գոգհովիտ, Հողմիկ, Աշոցք համայնքները, ապա քաղաքացիների հետ հանդիպում ունեցան Գյումրի քաղաքում:
Հանդիպման ընթացքում քննակում եղավ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան Հայաստանի և Արցախի մարտահրավերներին, դրանից դուրս գալու ուղիներին, լսեցին հայրենակիցների առաջարկները, ինչպես նաև պատասխանեցին հուզող հարցերին: