|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մայիսի 5-ին ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, Ա.Վահանյանը (ծնված1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուռավոր տրակտորով, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով, կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։