կարևոր
2602 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 14:44
Քաղաքական

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։