|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մենք Հայաստանին ուղարկել ենք խաղաղության պայմանագրի նախագածի չորս նոր տարբերակ։ Նրանք վերադարձրել են իրենց մեկնաբանություններով։ Այն, ինչ մենք տեսել ենք այդ մեկնաբանություններում, կրկին Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են»,-այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև գրում են, որ խոսելով ԱՄՆ մայրաքաղաքում երկու երկրների միջև ընթացող բանակցությունների մասին՝ նա հույս է հայտնել, որ դրանք կտան տեսանելի արդյունքներ։
Ի դեպ Ալիևն այս հայտարարություններն արել է ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված Շուշիում, որտեղ նշում է հոր հարյուրամյակը։