|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ցանկանում ենք կառուցել անվտանգության ճարտարապետություն՝ հիմնված տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա, խաղաղությունն ու տարածաշրջանային անվտանգությունը տարածաշրջանում են և ոչ թե Բրյուսելում, Փարիզում, Վաշինգտոնում կամ որևէ այլ վայրում, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք ցանկանում ենք ստեղծել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն հիմնված արդարության, միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման, տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա», - ասել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչող և այդ տարածքների նկատմամաբ պահանջներ ունեցող երկրի ղեկավարի օգնական Հիքմեթ Հաջիևը։