|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս իրավիճակն անընդունելի է, քանզի ԼՂ բնակչության համար հղի է տնտեսական եւ մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով»,- երեկ Երեւանում ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի վճիռը․ «Որոշումը պարտադիր է բոլորի համար եւ պետք է հարգվի։
Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաեւ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն»։
Ինչպեսեւ սպասվում էր՝ Բաքվի հիստերիկ արձագանքը չուշացավ․ «2023 թ․ ապրիլի 28-ին Ֆրանսիայի եւ ՀՀ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում ֆրանսիացի նախարարի հնչեցրած անհիմն պնդումներն անընդունելի են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում