|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացել եմ կալանավորված մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում վերջին օրերին տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին։ Այս մասին գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նաեւ նշել է. «Փաստաբանի հայտնած տեղեկությունները գնահատում եմ արժանահավատ՝ թե՛ կոնկրետացվածության, թե՛ անուղղակի ապացույցների առկայության (circumstantial evidence) և թե՛ աղբյուրի հավաստիության տեսակետից։
Խոշտանգման արգելքը կրում է բացարձակ բնույթ, և այդ արգելքի ոտնահարումը սկզբունքորեն անհամատեղելի է ժողովրդավարության գաղափարի հետ ինքնին։ Ուստի նման երևույթների մասին արժանահավատ տեղեկությունները պետք է արժանանան պատշաճ ուշադրության՝ կա՛մ հիմնավոր հերքվեն, կա՛մ հաստատվելով պատժվեն, որպեսզի անպատժելիությունը չհանգեցնի այդ անմարդկային երևույթի տարածման։ Որպեսզի «արյան հոտը» իրավապահ մարմիններում չդառնա սովորական։
Չպատժված խոշտանգման հաջորդ զոհը կարող է դառնալ յուրաքանչյուրս։ Այդ թվում հենց դու՛»։