կարևոր
2503 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 16:27
Հասարակություն

Անձրև և ամպրոպ՝ հանրապետության շրջանների զգալի մասում

Անձրև և ամպրոպ՝ հանրապետության շրջանների զգալի մասում

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի, 26-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 25-27-ը՝ աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Ապրիլի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։