|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեն առաջիկա ժամերին հանդես կգա շուտափույթ հայտարարությամբ, որ ավարտվել է Նաիրի Հոխիկյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և շուտով մեղադրական եզրակացությամբ գործը կուղարկվի դատարան։
Շատ հետաքրքիր դատաքննություն է սպասվում տուժող դատավորի, մեղադրյալ լրագրողի, ԲԴԽ նախագահի և նրա սրտի արդարադատության նախարարի մասնակցությամբ։
Իմ շահերի պաշտպաններ Լուսինե Վիրաբյանը և Վրեժ Խաչիկյանը երաշխավորում են իրավաբանական տառապանք այս քաղաքական հետապնդման պատվիրատուների, իրագործողների և կատարածուների համար»։