|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերյուրանքներ ու բացարձակ սուտ է համարում մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը իր ձեռքում է կենտրոնացնում նաև սգո ծառայությունների բիզնեսը: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Սուտ ա, նման բան չկա, բայց էդ գրողների ու պատվիրատուների համար, որ նման բան են հորինել ու գրել, մի անգամ ճոխ թաղման ծառայություն կարամ կազմակերպեմ»:
Սամվել Ալեքսանյանը նշեց, որ որևէ նոր բիզնես չի սկսել, չի էլ սկսելու, ու կրկնեց մշտական խոսքերը. «Ես չեմ զբաղվում բիզնեսով, կինս էլ չի զբաղվում բիզնեսով»:
Մեր հարցին` հնարավո՞ր է, որ Փակ շուկայում առևտուր անող միրգ-բանջարեղենի առևտրականները դուրս մղվեն Փակ շուկայից, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ոչ, իրանք կանգնում, առևտուր են անում, ես էլ իրանցից մի կոպեկ չեմ վերցնում»: