կարևոր
2350 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 13:20
Քաղաքական

Մենք կառավարող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք․ Փաշինյան

Այս ամբողջ պատմութան մեջ կան մեծ պրոբլեմներ, մեծ հիասթափություններ, մեծ հուսահատություններ, մեծ անորոշություններ և ես դա իմ ելույթում ասացի նաև, որ մենք կառավարող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր այս մանդատները ստացել են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում սաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ միտք, որևէ հիասթափություն չկա ՀՀ-ում որից մենք անհաղորդ ենք, որը նաև մերը չի։ Այսօր լավատեսությունը մեզ բոլորիս համար շատ կարևոր է։ Երբ պաատրաստում էի իմ տեքստը ուզում էի հասկանայի հուսահատության և լավատեսության ինչ բալանս ունենք մենք»,- ասաց նա։

Փաշինյանը կարծում է, որ հուսահատության և լավատեսության հետ կա նաև ռազմավարական լավատեսություն․ «Քաղաքացիները չեն կարող բարեփոխումները չզգալ իրենց վրա, որովհետև իրենք երթևեկում էին ճանապարհով, որը քանդված էր, հիմա քանդված չէ»,- ասաց նա։