|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դիրքերը իշխանության ներսում, մեղմ ասած, այնքան էլ ամուր չեն: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանին տված խոստումները կատարելու, քաղաքական մոտիվներով նախաձեռնված վարույթներն իրենց «տրամաբանական հանգրվանին» հասցնելու, իշխանական համակարգում «ուժեղ տղայի» տպավորությունը պահպանելու համար նա ավելի ու ավելի հաճախ է օգնության խնդրանքով դիմում իրավապահ համակարգի այլ օղակներին, որոնք, սակայն, արդեն «դավադիտ» են եղել այս ամենից: Զոհված զինծառայողների հարազատների՝ վերջերս անցկացված բողոքի ակցիան հերթական ուժեղ հարվածն էր Քյարամյանի թե՛ ներիշխանական դիրքերին, թե՛ հանրային ընկալմանը:
Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔԿ նախագահի՝ ոստիկաններով շրջապատված փախուստի կադրերը իշխանության ներսում բուռն քննարկման առարկա են դարձել: Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ սեփական դիրքերը ամրապնդելու և Փաշինյանին տված խոստումները կատարելու համար միակ «գործիքակազմը» իրավապահ համակարգի տարբեր օղակների օգնությունը չէ. Քյարամյանը որպես «գաղտնի զենք» է օգտագործում իր տարբեր ծանոթներին, բարեկամներին, հարազատներին՝ որպես բանագնացներ տարբեր գործերով հանդիպումներ ունենալու և իր գործը «հեշտացնելու» համար:
Ի մասնավորի, ըստ տեղեկությունների, նա համապատասխան միջնորդներ է փնտրում, որ հանդիպեն նաև զոհվածների հարազատներին՝ մեղմելու նրանց արդարացի զայրույթը: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Քյարամյանից հոգնել ու «ձեռք են քաշել» անգամ նրանք, որոնց շնորհիվ նա ի սկզբանե հայտնվել է Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում